Հրդեհ Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում․ կա զոհ (տեսանյութ)


Հրդեհ Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում․ կա զոհ (տեսանյութ)
Ապրիլ 4 15:00 2018

Մոսկվայի «Персей для детей» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում մեկ հոգի մահացել է։ Նշվում է, որ մահացածն առեւտրի կենտրոնի աշխատակից էր։ Եւ մեկ հոգի՝ հրշեջ, վնասվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Այրվող կենտրոնից տարհանել են ավելի քան 600 հոգու, հրդեհը հաջողվել է մարել։ Ինչպես պարզվել է, հրդեհը բռնկվել է կենտրոնի 5-րդ հարկում՝ խաղալիքների պահեստում։