Էրդողանը, հանուն լավ լուսանկարի, Պուտինի կողքից «տարել» է աղջկան (տեսանյութ)


Էրդողանը, հանուն լավ լուսանկարի, Պուտինի կողքից «տարել» է աղջկան (տեսանյութ)
Ապրիլ 4 08:30 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո որոշել է որպես հուշ լուսանկարվել: 

Սակայն, ինչպես նշում է lenta.ru-ն, լուսանկարվելու ժամանակ նա նկատել է, որ իր կողքին կանգնած են միայն տղամարդիկ, իսկ Պուտինի կողքին եղել է իգական սեռի միանգամից 3 ներկայացուցիչ: Եվ որպեսզի լուսանկարն ավելի գեղեցիկ ստացվի, Էրդողանը խնդրել է Պուտինի կողքին կանգնած կանանցից մեկին իր մոտ գալ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:

Հայտնի է, որ ՌԴ նախագահն Անկարայում կմասնակցի մի շարք հանդիպումների՝ այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին:

 
 



Նա կմասնակցի նաև Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: