YouTube-ի գրասենյակում կրակ բացած իրանուհի բլոգերը վրեժ է լուծել ինտերնետ-ծառայությունից. The Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)


YouTube-ի գրասենյակում կրակ բացած իրանուհի բլոգերը վրեժ է լուծել ինտերնետ-ծառայությունից. The Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
Ապրիլ 4 12:12 2018

Ապրիլի 3-ին YouTube ինտերնետ-ծառայության՝ ամերիկյան Սան Բրունո քաղաքում գտնվող շտաբ-բնակարանում կրակահերթ բացած ու հետո ինքնասպան եղած 39-ամյա Նասիմ Աղդամն իրանուհի էր և այս արարքով փորձել է վրեժ լուծել իր տեսանյութերը գրաքննող ծառայությունից:

Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հավելելով, որ YouTube-ում պարբերաբար նոր տեսանյութեր հրապարակող ու ավելի քան 5.000 բաժանորդ ունեցող իրանուհուն դուր չէին գալիս ծառայության «բռնատիրական» կանոնները: Նա նաև մեղադրում էր YouTube-ին իր տեսանյութերն ակտիվ գրաքննելու համար:

Հայտնի է, որ Կալիֆորնիայի բնակչուհին, մուտք գործելով շտաբ-բնակարան, ատրճանակով կրակ է բացել 3 հոգու վրա՝ նրանց հասցնելով ոչ մահացու վնասվածքներ: Հայտնի է, որ վիրավորներից մեկը նրա ընկերն է եղել:

Աղդամի հայրը՝ Իսմայիլ Աղդամը, պատմել է, որ վերջին շրջանում դուստրն անընդհատ բողոքում էր, որ YouTube-ն իրեն այլևս չի վճարում գովազդի համար:Անհանգստացած հայրն այդ մասին տեղեկացրել էր ոստիկանությանը՝ չբացառելով, որ դուստրը կարող է ինչ-որ ձև արտահայտել իր ատելությունը:


Նշվում է, որ հարձակումից 2 օր առաջ Աղդամն անհետացել էր ու կապ չէր հաստատում ընտանիքի հետ:

 

 

Aghdam, who was a self-confessed animal rights activist and 'vegan bodybuilder', had a significant online presence with multiple YouTube channels and social media pages

Nasim Aghdam, 39, has been identified as the woman who shot a man and two women with a handgun when she stormed YouTube's headquarters in San Bruno, California on Tuesday

Aghdam was a frequent user of YouTube who was furious with the company for their 'dictatorial' new policies

   

Aghdam is a self-described Persian animal rights activist and 'vegan bodybuilder'