Ավտովթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին


Ավտովթար  Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
Ապրիլ 4 11:11 2018

Ապրիլի 3-ին, ժամը 19:53-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Mercedes B մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Mercedes B մակնիշի 17 AA 170 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ. և 1 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում, անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: