«Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հրապարակվելուց 7 ժամ հետո ավելի քան 3 միլիոն դիտում է հավաքել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Մուլտֆիլմի ցուցադրությունը իրականացվել է նաև «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում, ինչպես նաև «Кино Mail.Ru» կայքում: «Օդնոկլասնիկի»-ում մուլտֆիլմը 2.8 միլիոն դիտում է հավաքել: «Սոյուզմուլտֆիլմ» ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր «Պրոստոկվաշինո»-ի հերոսների նոր պատմություններ ստեղծելու մասին: 2018-2020 թվականների ընթացքում նախատեսվում է մուլտֆիլմի 30 սերիա թողարկել:










