Ապրիլի 2-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան 11-րդ փողոցի տներից մեկի անասնագոմում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 19:15-ին:
Ամբողջությամբ այրվել են տանիքի ազբոշիֆերը (մոտ 55 քմ), առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 22 քմ), տանիքում կուտակած մոտ 1 տ անասնակեր և 3 խմ գոմաղբ:










