Ապրիլի 2-ին, ժամը 22:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ECO-GAS գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 14-րդ կմ-ին BMW 525i մակնիշի 71 VU 711 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Ն.) հարվածել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և ուղղել ավտոմեքենան:










