Ավտովթար «Գործարանային» մետրոյի կայարանի մոտակայքում


Ավտովթար «Գործարանային» մետրոյի կայարանի մոտակայքում
Ապրիլ 2 15:32 2018

Ապրիլի 2-ին՝ ժամը 12:54-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի վերջնամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում բախվել են «Opel» մակնիշի 55 NN 335 և «BMW» մակնիշի 77 GA 779 պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի