Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի 55 NN 335 համարանիշի և BMW մակնիշի 77 GA 779 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները, և օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները։ Բժիշկները, մինչև հիվանդանոց կտեղափոխեին վիրավորներին, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:










