Երեկ՝ ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ հրապարակում՝ Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա Արսեն Օհանյանին, ով շպրտվել է համընթաց երթևեկող 33-ամյա Վարդան Հովհաննիսյանի վարած Infiniti մակնիշի 22 OO 202 համարանիշի ավտոմեքենայի վրա, գրում է shamshyan.com-ը։
Վրաերթի հետևանքով հետիոտն, 32-ամյա Ա. Օհանյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը և ավտոմեքենայի տվյալները։










