Գյումրիում 28-ամյա վարորդը բախվել է լուսակիրի սյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց.


Գյումրիում 28-ամյա վարորդը բախվել է լուսակիրի սյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց.
Ապրիլ 2 11:52 2018

Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Կարեն Սերոբյանը իր վարած Infiniti մակնիշի 29 RF 999 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացու և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել է լուսակիրի սյանը, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Կ. Սերոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։