Հրդեհ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրում


Հրդեհ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրում
Մարտ 31 16:18 2018

Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել: 

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և  արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոն հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:

Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: