Մարտի 31-ին՝ ժամը 03:56-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մուսալեռ գյուղում՝ 1980 թ. ծնված Գ. Մ.-ը «Lexus» մակնիշի 50 CG 888 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ 1989 թ. ծնված Գ. Հ.-ին, այնուհետև բախվել կայանած «Mercedes» մակնիշի 777 LL 10 պետհամարանիշի ավտոմեքենային. Գ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Աղբյուրի տեղեկություններով մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երեւան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետեւի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից եւ փորձել է օգնություն ցուցաբերել «ՎԱԶ-2106»-ի վարորդին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ. Հովհաննիսյանին:
Որոշ ժամանակ անց Վաղարշապատի Ոստիկանություն է մեղայականով ներկայացել 38-ամյա Վալերի Խ.-ն ու հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է 37-ամյա Սարիբեկ Կ.-ի անվամբ:
Աղբյուրը նշում է, որ մահացածը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն է:










