«HALOTrust»կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկերկուսը՝ վիրավորվել։
Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALOTrust»կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո։










