Թումանյան փողոցում տաքսու վարորդի են ծեծել


Թումանյան փողոցում տաքսու վարորդի են ծեծել
Մարտ 29 11:52 2018

Մարտի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ վիճաբանություն է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 26-ին, ժամը 23.25-ին, 45-ամյա Արսեն Գ.-ն եւ 21-ամյա Գրիգորի Գ.-ն, նշված վայրում անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են դեռեւս անձը չպարզված տաքսու վարորդի հետ, հարվածներ հասցրել նրան եւ ավտոմեքենային:

Ձեռնարկվում են միջոցառումներ տաքսու վարորդի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: