Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. հայր ու որդի մահացել են


Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. հայր ու որդի մահացել են
Մարտ 27 17:25 2018

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 25 ՍՏ 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ քաղաքի Բատիկյան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ շինության պատին, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մահացել են։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածներից մեկը երեխա է, ով տեղում է մահացել, իսկ մյուսը, ով երեխայի հայրն էր, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը եղել է Վարդան Հախոյանը, իսկ մահացած ուղևորը նրա տղան էր՝ Հրաչ Հախոյանը։