Ոստիկանության մանրամասները՝ «Գազելի» և «Մերսեդեսի» բախումից Երևանյան լճի կամրջի վրա (տեսանյութ, լուսանկարներ)


Ոստիկանության մանրամասները՝ «Գազելի» և «Մերսեդեսի» բախումից Երևանյան լճի կամրջի վրա (տեսանյութ, լուսանկարներ)
Մարտ 27 16:53 2018

Մարտի 27-ին, ժամը 9-.40-ի սահմաններում, Երևանյան լճի կամրջի վրա իրար են բախվել թիվ 57 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել «Գազելի» չորս ուղևոր, նաև «Մերսեդեսի» վարորդը։ 
Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզվում են ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետաքննության բաժանմունքում։ 
Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։