Մահվան ելքով վթար Գայի պողոտայում


Մահվան ելքով վթար Գայի պողոտայում
Մարտ 27 12:35 2018

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի, Fiat մակնիշի 35 MT 296 համարանիշի և Opel մակնիշի 35 AR 004 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո Hyundai-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած մի քաղաքացու, իսկ հետո բախվել Opel մակնիշի 35 GԼ 468 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում նույնպես կայանված Volkswagen մակնիշի 34 NA 982 համարանիշի և Chevrolet Aveo մակնիշի 271 ԼՕ 61 համարանիշի ավտոմեքենաներին։

Բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և մոտ 11 մետր շպրտվել էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Նարեկ» թոնրատան աշխատակիցները։