Խոշոր ավտովթար Երևանում. Խանջյանի թունելում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Toyota-ն. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. Խանջյանի թունելում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Toyota-ն. կա վիրավոր
Մարտ 27 12:08 2018

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում Խանջյանի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 93 QR 333 համարանիշի, Opel մակնիշի 34 QZ 905 համարանիշի և Toyota մակնիշի 34 ND 654 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վիրավորի և վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր: