Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի՝ 31-ամյա Մարգարիտա Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GL 737 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում և բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:










