Ավտովթար Կոտայք-Կապուտան ճանապարհին․ կան վիրավորներ


Ավտովթար Կոտայք-Կապուտան ճանապարհին․ կան վիրավորներ
Մարտ 26 09:42 2018

Մարտի 25-ին, ժամը 15:38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՎԱԶ-2110 մակնիշի 34 RF 403 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և ուղղել ավտոմեքենան: Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: