Մեքենան այրվել է ավտոտնակում


Մեքենան այրվել է ավտոտնակում
Մարտ 26 09:21 2018

Մարտի 25-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 4/1 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:33-ին, մարվել՝ 04:57-ին:

Ավտոտնակում ամբողջությամբ այրվել է Hyundai Elantra մակնիշի 27 RX 707 պետհամարանիշով ավտոմեքենան: