Հրդեհի նոր օջախ «Դիլիջան» ազգային պարկում


Հրդեհի նոր օջախ «Դիլիջան» ազգային պարկում
Մարտ 24 16:53 2018

Այսօր շուրջ մեկ ժամ առաջ «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 5-6 րդ պահաբաժիններում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է բնպահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը։

Ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկել էր համայնքային տարածքում, բայց քամին այն տարածում է դեպի անտառային հատված։ ԱԻՆ-ը տեղեկացված է, հրշեջները մոտենում են, տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում պարկի աշխատակիցները։ Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։