Հրդեհ Վարդենիկ գյուղի տներից մեկում


Հրդեհ Վարդենիկ գյուղի տներից մեկում
Մարտ 24 15:37 2018

Մարտի 24-ին, ժամը 09:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կամո Շահինյանի փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 10։10-ին, մարվել՝ 11։45-ին:

Այրվել է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր: