Թունելի սկզբնամասում մեքենա է այրվել


Թունելի սկզբնամասում մեքենա է այրվել
Մարտ 21 14:30 2018

Մարտի 21-ին, ժամը 11:38 ահազանգ  է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:  

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 12։12-ին, մարվել՝ 12։27-ին:

Երևան-Սևան ավտոճանապարհին թունելի սկզբնամասում ամբողջությամբ այրվել է «Toyota Corolla» մակնիշի 19 SO 760 պետհամարանիշով ավտոմեքենան: