Ավտովթար Երևանում. կա վիրավոր


Ավտովթար Երևանում. կա վիրավոր
Մարտ 21 13:49 2018

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Ford Transit մակնիշի 35 MX 687 համարանիշի և Opel մակնիշի 35 DV 770 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև հաստաբուն ծառին և էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 2 հիվանդանոց:  Ոստիկանություննը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: