Օշականում տուն է այրվել


Օշականում տուն է այրվել
Մարտ 21 12:19 2018

Մարտի 20-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մաշտոցի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 16 տանը (սեփականատեր՝ Ա. Հ.) կից օժանդակ կիսակառույց շինությունում (20 քմ) այրվում են կենցաղային իրեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:34-ին, մարվել` 19:49-ին:

Այրվել են կուտակած կենցաղային իրեր: