Սերենա Ուիլյամս. տիտղոսակիր թենիսիստուհի, մենախաղում «Մեծ սաղավարտ» մրցաշարի բազմակի հաղթող Սերենյա Ուիլյամսն իր սիրտը նվիրել է ամերիկահայ միլիոնատեր, Reddit հայտնի կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին։ Ասում են, որ Ալեքսիսը նրա ամենաաղքատ երկրպագուն է եղել։ 2017թ.-ի սեպտեմբերի 1-ին ծնվել է զույգի դուստրը՝ Օլիմպիան։
Ինչպես մերձավոր արտասահմանում, այնպես էլ օվկիանոսից այն կողմ շատ կանայք իրենց կյանքը կապել են հայ տղամարդկանց հետ։ Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի հայ հարսնացուների ֆոտոշարքը։
Հայի հետ ամուսնանալը դատավճիռ չէ, բայց ամեն աղջիկ չէ, որ կարող է հանդիպել հայի հետ։ Այս ֆոտոշարքի հերոսուհիների համար հայ ամուսինն իրականություն է։
Սերենա Ուիլյամս. տիտղոսակիր թենիսիստուհի, մենախաղում «Մեծ սաղավարտ» մրցաշարի բազմակի հաղթող Սերենյա Ուիլյամսն իր սիրտը նվիրել է ամերիկահայ միլիոնատեր, Reddit հայտնի կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին։ Ասում են, որ Ալեքսիսը նրա ամենաաղքատ երկրպագուն է եղել։ 2017թ.-ի սեպտեմբերի 1-ին ծնվել է զույգի դուստրը՝ Օլիմպիան։
Յուլյա Կովալչուկ. հայազգի ռուսաստանցի երգիչ Ալեքսեյ Չումակովը 2009թ.-ից հանդիպում է հայտնի «Բլեստյաշիե» խմբի մենակատարուհի Յուլյա Կովալչուկի հետ։ Զույգը միասին է ավելի քան 10 տարի, իսկ պաշտոնապես ամուսնացած է 2013թ.-ից։ 2017թ.-ի հոկտեմբերին ծնվել է Ալեքսեյի ու Յուլյայի առաջնեկը։
Գարիկ Մարտիրոսյան և Ժաննա Լևինա. հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր ապագա կնոջ՝ Ժաննա Լևինայի հետ ծանոթացել է 1977թ.-ին Սոչիում ՈՒՀԱ փառատոնի ժամանակ։ Նրանք մտերմիկ հարաբերությունները են սկսել 1998թ.-ից։ Կինը ծագումով հրեա է, Լևինան ընկերություն է անում Գարիկի հայ ընկերների կանանց հետ և սովորում է նրանցից հայկական ճաշատեսակներ պատրաստել։ Զույգը երկու երեխա ունի։
Մել Բի. բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավար և 90-ականների երիտասարդության կուռք Մել Բին և Լոս Անջելեսում հայտնի ոճաբան Հարի Մադաթյանը իրենց հարաբերությունների մասին հայտարարեցին 2017թ.-ի կեսին։ 2017թ.-ի սկզբին Մել Բին (իսկական անունը՝ Մելանի Բրաուն) բաժանվել է 42-ամյա Ստեֆան Բելաֆոնտեից։ Մելը երեք դուստր ունի` 18-ամյա Ֆենիքսն առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10 տարեկան Էնջելը` դերասան Էդի Մերֆիից, 6 տարեկան Մեդիսոնը` Ստեֆանից։
Անաստասիա Ստոցկայա. հայտնի ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան ամուսնու ընտրության հարցում նախապատվությունը տվել է հայազգի ռուսաստանցի գործարար Սերգեյին (ազգանունը չի նշվում)։ Նրանք ամուսնացել են 2010թ.-ին, 2011թ.-ի հուլիսի 16-ին ծնվել է զույգի որդին՝ Ալեքսանդրը, իսկ 2017թ.-ի մայիսի 7-ին ծնվել է դուստրը, որին անվանել են ի պատիվ ամուսնու տատիկի։
Արիանա Կաոիլի. հայտնի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին, ոչ միայն ամուսնացել է հայի հետ, այլ նաև տեղափոխվել է ամուսնու հայրենիք։ 2017թ.-ին 11 տարվա ծանոթությունից հետո նրանք ամուսնացել են Հայաստանում, իսկ հարսանիքի կնքահայրն է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2017թ.-ի նոյեմբերի 21-ին Արիանա Բո Կնուպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովա և Դավիթ Վարդանյան. հայտնի երգչուհի Ալյոնա Սվիրիդովայի և գործարար Դավիթ Վարդանյանի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2017թ.-ի դեկտեմբերի վերջին։ Երգչուհին ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ իր աչքերը փայլում են, և նա վաղուց արդեն միայնակ չէ։ Դավիթի հետ նա ծանոթացել է Երևանում երեկույթներից մեկի ժամանակ։ Դավիթն Ալյոնայից երիտասարդ է 14 տարով։ Նրանք միասին են ապրում, բայց մտադիր չեն կապել իրենց ամուսնական կապերով։ Զույգը հաճախ է լինում Հայաստանում։
Շոումեն Միխայիլ Գալուստյանը կնոջ՝ Վիկտորյա Գալուստյանի հետ։ Հայ հաղորդավար և հումորիստ Միխայիլ Գալուստյանը կնոջ՝ Վիկտորյա Շտեֆանեցի հետ ծանոթացել է 2003թ.-ին Կրասոնդարի գիշերային ակումբներից մեկում։ Նրանք ծանոթացել են Հաղթանակի օրը։ Զույգն ամուսնացել է 2007թ.-ի հուլիսի 7-ին։ Վիկտորյան մոլդավուհի է։