7 սարսափելի բաներ, որոնց դիմացել են կանայք հանուն գեղեցկության


7 սարսափելի բաներ, որոնց դիմացել են կանայք հանուն գեղեցկության
Մարտ 6 21:44 2018

1.Կորսետներ կետի բեղերից

19-րդ դարում կանայք կրել են կետի բեղերից պատրաստված կորսետներ, որոնք հաճախ այնպես են ձգել, որ նրանց լյարդը պայթել է:


2.Մկնդեղ օրաբաժնում

19-րդ դարում կանայք մկնդեղ են օգտագւրծել, որպեսզի ունենան ծաղկող տեսք, փայլող աչքեր և լավ լիբիդո: Այն առաջացրել է կախվածություն, ինչպես նաև վահանագեղձի բորբոքում:


3.Ժապավենաձև որդեր

Նիհարելու համար կանայք խմել են որդերի ձվեր: Աղիներում զարգացել է ժապավենաձև որդը, որը սկսել է սնվել մարդու կերածով` աճելով մինչև 30 մ:


4.Ոտքերի վիրակապում

Փոքր ոտքեր ունենալը Չինաստանում համարվել է գեղեցկության նշան: 10-րդ դարում առաջացել է հետևյալ սովորույթը. աղջկա ոտքի մատները կապել են ներբանին և հագցրել շատ փոքր կոշիկ: Ոտքերն աստիճանաբար կորցրել են իրենց ձևը: Այդպիսի կանայք գործնականում չեն կարողացել քայլել:


5.Ռադիոակտիվ կոսմետիկա

1930 թվականներին ֆրանսիական արտադրողները թողարկել են կոսմետիկական Tho-radia շարքը, որտեղ ավելացրել են ռադիոակտիվ նյութեր:


6.Մահացու բելադոնա

Կանայք այդ թունավոր բույսի հյութը կաթեցրել են աչքերի մեջ: Դա լայնացրել է աչքերի բիբերը, ինչը համարվել է սեքսուալ: Սակայն կինը կարող էր դրանից կուրանալ:


7.Կապարե դիմափոշի

1700-ական թվականներին Եվրոպայում տարածված էր ծաղիկ հիվանդությունը, որը դեմքին սպիներ էր թողնում: Դրանք ծածկել են կապարե դիմափոշու հաստ շերտով: Սակայն կապարը առաջացրել է խոցեր, հանգեցրել է ուղեղի ուռուցքների և կաթվածների: