Քլոե Քարդաշյանը նույնպես ուտելու է իր ընկերքը


Քլոե Քարդաշյանը նույնպես ուտելու է  իր ընկերքը
Փետրվար 26 23:41 2018

Քարդաշյան-Ջեններ կլանի 33-ամյա ներկայացուցիչը երկուշաբթի Տոկիո է այցելել։ Նա զարմացրել է երկրպագուներին ոճային հագուստով։ Նա կերպարը համալրել է նորաձև արևապաշտպան ակնոցներով, ֆրանսիական երկու հյուսերով և արծաթագույն ուսապարկով։

Օրերս նա հայտարարել է, որ պատրաստվում է հետևել ավագ քրոջ՝ Քիմ օրինակին։ Երեխայի ծննդից հետո նա պատրաստվում է ուտել սեփական ընկերքը՝ հաբերի տեսքով։ Ռեալիթի շոուի կիրակնօրյա թողարկման ժամանակ Քլոեն հայտնել է, որ մտադիր է երեխային ծննդաբերել Քլիվլենդում։

Քույրերը վստահ են, որ ընկերքում պարունակվող ցողունային բջիջներն օգնում են պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։