Խոյ
Ազատ ժամանակն ամբողջովին տրամադրեք ձեզ, սկսեք զբաղվել ֆիզիկական վարժություններով: Կյանքի հանգիստ շրջափուլ է, թե տանը, թե աշխատավայրում ամեն ինչ հանգիստ է:
Ցուլ
Այնքան էլ հարմար օր չէ սիրելիի հետ հարաբերությունները պարզելու համար: Եթե անգամ ձեր մեջ անհաշտություն կա, հետաձգեք այդ խոսակցությունը մեկ այլ օրվա:
Երկվորյակ
Գործնականում ձեզ բավական կայուն ու դրական օր է սպասվում, ինչը չես ասի անձնականում: Կարելի է ասել փոթորկոտ օր է:
Խեցգետին
Որոշ բարդություններ կլինեն պրոֆեսիոնալ ասպարեզում: Ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանա, ինչքան սպասում եք: Բայց զինվեք համբերությամբ:
Առյուծ
Այսօր դուք ձեզ մի փոքր հոգնած ու վատառողջ կզգաք: Ձեզ հանգիստ տվեք, վերականգնվեք, խոսքը վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առողջությանը:
Կույս
Տանը, ընտանիքում բավական չլուծված հարցեր կան, որոնք ձեր ուշադրությունն են պահանջում: Ձեզնից են կախված որոշ շատ կարևոր հարցերի լուծումները:
Կշեռք
Օրը շատ արագ կանցնի, անգամ չեք հասցնի նկատել՝ ինչպես: Ժամանակը այսօր ձեզ քիչ կթվա ու որոշ հարցեր կմնան կիսատ:
Կարիճ
Այսօր ոչ մի հարցում շտապողականություն մի ցուցաբերեք: Համբերատարությունը ձեր հաջողության գրավականն է:
Աղեղնավոր
Այսօր ցանկացած հարց փորձեք լուծել խաղաղ ճանապարհով, որքան էլ որ դիմացինները փորձեն ձեզ հրահրել:
Այծեղջյուր
Ձեր մեջ սպանեք երազողի մտածողությունը, երազելը վատ բան չէ, բայց ձեզ այն արդեն սկսում է խանգարել:
Ջրհոս
Լարված օր է, օրը վատ կսկսվի և ոչ շատ դրական էմոցիաներով էլ կավարտվի: Պատճառը փնտրեք ձեր մեջ:
Ձկներ
Դուք ձեր առաջ նպատակ եք դրել և ամեն ինչ անում եք՝ դրան հասնելու համար: Շարունակեք նույն կերպ և ամեն ինչ կստացվի:










