Վիտալինան չի պատրաստվում վերջակետ դնել Ջիգարխանյանի հետ իր ամուսնությանը


 Վիտալինան չի պատրաստվում վերջակետ դնել Ջիգարխանյանի հետ իր ամուսնությանը
Փետրվար 6 23:33 2018

Ուկրաինացի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ցանկանում է մնալ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը և դատի տալ նրան զրպարտության համար։ Պարադոքսալ հայտարարությունները նա արել է երեքշաբթի, մամլո ասուլիսի ժամանակ։

 

Վիտալինան չի պատրաստվում վերջակետ դնել դերասանի հետ իր ամուսնությանը։ 39-ամյա կինը կշարունակի վիճարկել ամուսնալուծության վերաբերյալ դատավճիռը՝ միաժամանակ ցանկանալով պատասխանատության ենթարկել Ջիգարխանյանին զրպարտության համար։

Նա գանգատվել է անձնական կյանքում կողմնակի մարդկանց միջամտությունից և ցանկանում է նրանց հետ մղել։