Էմբեր Հերդը էրոտիկ լուսանկարներ է հրապարակել


Էմբեր Հերդը էրոտիկ լուսանկարներ է հրապարակել
Հունվար 14 20:17 2018

Դերասանուհի Էմբեր Հերդը սիրում է զարմացնել երկրպագուներին և հաճախ է համարձակ լուսանկարներ հրապարակում սոցցանցում: Դրանցից շատերն ակնհայտ ակնարկներով են լինում: Օրերս նա էրոտիկ բնույթի նոր լուսանկարներ է հրապարակել:

Սև ու սպիտակ կադրում Էմբերը կիսամերկ պառկած է մահճակալի վրա, նրա մարմնի ուրվագծերը բավականին հստակ են երևում:

«Բացատրություն» ,- այսպես է դերասանուհին վերնագրել իր նոր լուսանկարը՝ հղում անելով իր նախկին ընկերուհուն և սիրելիին՝ նկարչուհի Տասյա Վան Ռիին:

Որոշ ժամանակ անց դերասանուհին հրապարակել է նաև բուն նկարահանումից առաջ արված մի զվարճալի լուսանկար: Այս կադրում երևում է, որ նրա սիրելի շնիկը նստած է մահճակալին և ուշադիր նայում է տեսախցիկին, իսկ Էմբերը երկրորդ պլանում է: