Երգչուհի Սվետլանա Լոբոդան որոշել է ձմեռային արձակուրդը Արաբական միացյալ էմիրություններում անցկացնել: Ամանորյա համերգներից հետո նա դստեր՝ Եվայի և իր ընկերների հետ մեկնել է արևոտ Դուբայ, որտեղ զվարճանում է , իսկ իր մասնակցությամբ երեկույթների լուսանկարները հրապարակում է սոցցանցում:
Դուբայի ռեստորաններից մեկում կայացած երեկույթին մասնակցելու համար Սվետլանան յուրահատուկ զգեստ է ընտրել: Նա հագել է «Saint Laurent» -ի հավաքածուից թավշե մինի-զգեստ, որի եզրագծերը զարդարված են եղել արծաթագույն փայլերով: Սև շրջազգեստի արժեքը 3990 դոլար է:
Երգչուհին իր կերպարին ավելի շատ սեքսուալություն հաղորդելու համար հագել է «Gucci » -ի բարձրակրունկ կոշիկներ, կրել է փետուրներից պատրաստված երկար ականջօղեր:
Instagram-ում հրապարակված կադրերում Սվետլանայի կողքին են վրացի մոդելյեր Բիչոլա Տետրաձեն և բարձրաշխարհիկ ամենահայտնի կանանցից մեկը՝ Պոլինա Նենան:










