ԿԲ-ն փոխանակման կետերում ստուգումներ է իրականացնելու


ԿԲ-ն փոխանակման կետերում ստուգումներ է իրականացնելու
Հունվար 13 16:20 2018

Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ստուգումները իրականացվելու է հունվարի 15-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: