Արդյո՞ք կա միջնորդություն՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ, լրագրողները հետաքրքրվեցին կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանից։
Նա պատասխանեց, որ տեղեկություն չունի, սակայն համոզված է, որ կկայացնեն նման որոշում։
Նշենք, որ այս պահին բավականին ոստիկանական ուժեր են կենտրոնացած ՀՀ քննչական կոմիտեի մուտքի մոտ։ Այնտեղ են հավաքված նաև Սամվել Կարապետյանի աջակիցները։
«Պայքարելու ենք մինչև վերջ։ Սամվե՜լ, Սամվե՜լ․․․»,- Քննչական կոմիտեի մոտ վանկարկում էին Սամվել Կարապետյանի աջակիցները։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան խուզարկություններ տեղի ունեցան Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, ինչից հետո Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտե, տնտեսական գործերով քննչական վարչություն










