Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող ընկերոջ հետ


Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող ընկերոջ հետ
Հունվար 11 14:20 2018

Հայտնի երգիչ Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող շվեդ նկարիչ Ջվան Յուսուֆի հետ։ Վերջինը ծնվել է 1984թ. Սիրիայում, հայրը քուրդ է, մայրը՝ հայ։

«Ես ամուսին եմ... Պատրաստվում ենք մի քանի ամսից շքեղ հավաքույթ կազմակերպել: Ես կտեղեկացնեմ ձեզ», - հայտարարել է Մարտինը: Երգիչը լրագրողներին հայտնել է նաև, որ տոնակատարությունը երեք մասից բաղկացած կլինի` փորձ, ընթրիք և հավաքույթ: «Մենք հավատարմության երդումներով ենք փոխանակվել, ստորագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիր և այլն», - ասել է Մարտինը: Առաջին անգամը զույգը միասին հանրությանը ներկայացել է 2016թ. սկզբին և նույն տարում ավելի ուշ հայտարարել իրենց նշանադրության մասին։