Մատա. Շատ կարևոր է, որ ՄՅՈւ-ն տարին սկսել է հաղթանակներով


Մատա. Շատ կարևոր է, որ ՄՅՈւ-ն տարին սկսել է հաղթանակներով
Հունվար 8 23:04 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան խոսել է 2018 թվականին թիմի հաջող ելույթների մասին:

«Տարին մեկնարկել են երկու հաղթանակներով, այդ պատճառով լավատեսորեն ենք տրամադրված առաջիկա հանդիպումներին: Շատ կարևոր էր տարին մեկնարկել «Գուդիսոն Պարկում» հաղթանակով:

Ինչ վերաբերում է Անգլիայի Գավաթին, ապա դա լավ մրցաշար է: Մեր թիմը ամբցիոզ է և կարող է հաղթել ցանկացած մրցակցի»,- իսպանացու խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: