Ցավալի է, սակայն տղամարդկանց մեծամասնությունը թերագանահատում են ճիշտ սնունդի կարևորությունը` շագանակագեղձի առողջության համար։ Սակայն կան մի շարք մթերքներ, որոնք օգտագործումը պարտադիր է, եթե ցանակնում եք առողջ լինել։
Պարբերաբար այս մթերքներն օգտագործելով կարելի է պահպանել շագանակագեղձի առողջությունը մինչև խոր ծորությունը։
Ընկույզ
Ընկույզի գրեթե բոլոր տեսակները մեծ քանակությամբ ցինկ են պարունակում։ Իսկ ցինկը չափազանց կարևոր է տղամարդու առողջության համար։
Կանաչ թեյ
Ոչ թունդ կանաչ թեյը, որը լի է հակաօքսիդանտներով, հիանալի միջոց է ցանկացած տեսակի ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման դեմ պայքարելու համար։
Քրքում
Այս համեմունքը սատարում է իմունային համակարգի ամրապնդմանը։ Այն կարելի է ընդունել թ՛ե սնունդի և թե ըմպելիքների հետ։
Բրոկոլի և լոլիկ
Այս բանջարեղեննրի համադրությունը իսկական հրաշքներ է գործում տղամարդկանց համար։ Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական գոնե 2 անգամ ուտել այս բանջարեղենները։
Նուռ
Նուռն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, նվազեցնում է արյան ճնշումը և բարելավում է արյան շրջանառությունը։ Նռամ մեջ եղած հակաօքսիդանտները նվազեցնում են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Չնայած որ այս սնունդը կբարելավի Ձեր առողջությունը, մի մոռացեք պարբերաբար ստուգվել և նույնիսկ աննշան անգանգստության դեպքում դիմեք բժշկի խորհրդատվությանը։