Լինդսի Լոհանը փախել է Դուբայ՝ պարտքերը չվճարելու պատճառով


Լինդսի Լոհանը փախել է Դուբայ՝ պարտքերը չվճարելու պատճառով
Դեկտեմբեր 31 17:00 2017

Լինդսի Լոհանը խուսափում է իր հարկային պարտավորությունները կատարելուց: Նա չի վճարել 2010, 2014 և 2015 թվականների հարկերը: Դերասանուհու պարտքը 100 000 դոլար է, իսկ տուգանքը, որ սահմանվել է հարկային ծառայության կողմից, իրենից 6 նիշանոց թիվ է ներկայացնում:

Այս ամենը դերասանուհուն կարծես թե չի հետաքրքրում: Նա հանգիստ խղճով մեկնել է Արաբական միացյալ էմիրություններ՝ Դուբայ, որտեղ իր սեփական առանձնատունն ունի:

Լոխանը պնդում է, որ պարտքերի մասին չի իմացել և ամեն ինչում մեղադրում է իր մենեջերին: Դուբայում դերասանուհին իրեն շատ լավ է զգում: Նա գտնում է, որ Դուբայն այն քաղաքն է, որտեղ կարելի է վայելել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը:

Արաբական միացյալ էմիրություններում Լինդսի Լոխանը շատ հայտնի է, նրան այնտեղ սիրում են: Ինչ վերաբերում է դերասանուհու հետագա ծրագրերին, ապա Լոհանը ցանկանում է Դուբայում սեփական բիզնեսը հիմնել: