Հաճելիորեն կզարմանաք,երբ իմանաք,թե ինչու է պետք տանն այրել դափնու տերևներ


Հաճելիորեն կզարմանաք,երբ իմանաք,թե ինչու է պետք տանն այրել դափնու տերևներ
Դեկտեմբեր 19 21:07 2017

Դափնին մաքրության, նպատակասլացության, հաղթանակի և անմահության սիմվոլն է: Նա տալիս է կենսական ուժ, հաջողություն և ցանկությունների կատարում:
Հին հռոմեացիները և հույները դափնուն վերագրում էին կախարդական հատկություններ, օգտագործում էին այն իրենց ծեսերում և հավատում էին, որ դափնու տերևը բերում է հաղթանակ, երջանկություն և հաջողություն:


Փորձեք Դուք էլ դափնու տերևի օգնությամբ դեպը Ձեզ հրապուրել երջանկությանը:


1. Գրեք ցանկություն դափնու տերևի վրա, հետո գցեք այն կրակի մեջ, և այն ամենը, ինչ մտածել եք ժամանակի ընթացքում, կկատարվի:
2. Սենյակի բոլոր անկյուններում, որտեղ ավելի հաճախ են լինում Ձեր հարազատները, մեկական դափնու տերև դրեք, և այն կհեռացնի հիվանդությունը Ձեր տանից:
3. Եթե միշտ Ձեզ մոտ դափնու տերև ունենաք, այն կպահպանի տհաճություններից և դժբախտ դեպքերից:
4. Եթե ցանկանում եք, որ դրական փոփոխություններ տեղի ունենան, ապա ձեռքով պոկեք դափնու տերևը, շնչեք նրա բույրը և բարձրաձայնեք Ձեր ցանկությունները:
5. Բարձի տակ դրեք դափնու տերևը. այն Ձեզ լավ երազներ կբերի:
6. Դափնու բույրը փրկում է հոգնածությունից և լրացուցիչ ուժ է տալիս:
7. Եթե դափնու տերև խաչաձև դնեք մուտքի գորգի տակ, ապա դա հաջողություն կբերի: Ամիսը մեկ անգամ փոխեք տերևները:
8. Որպեսզի նորապսակները երջանիկ ընտանիք ունենան, ապա հարսանիքի նախօրեի ամբողջ գիշերը փեսայի և հարսի կոշիկների մեջ դափնու մեկական տերև դրեք, իսկ առավոտյան հանեք դրանք և շնորհակալություն հայտնեք:
9. Մուտքի դռան վերևում ամրացրեք կարմիր թելով իրար կապած դափնու 5 տերև, և նրանց, ովքեր ապրում են այդ տանը, միշտ կուղեկցի հաջողությունը յուրաքանչյուր գործում:
10. Դափնու ճյուղը երեխայի մահճակալի վերևում կպահպանի վատ աչքից:
11. Գումար հրապուրելու ծես. վերցրեք դափնու 1 տերև, նրա վրա նարնջի յուղ կաթեցրեք և դրեք այնտեղ, որտեղ սովորաբար պահում եք Ձեր տան գումարը:
12. Դեռևս Հիպոկրատն էր հաստատում. եթե դափնու չորացրած տերևներով շրջապատեք ծննդկանի մահճակալը, ապա դա էականորեն կհանգստացնի ցավերը ծննդաբերության ժամանակ: