12-րդ տեղ՝ Կշեռք
Անկեղծորեն տխրում են, երբ ինչ-որ մեկը նեղացնում է, և ավելի են տխրում, երբ իրենք են նեղացնում: Ուստի Կշեռքներին սկանդալում ներգրավելը գրեթե անհնար է. նրանք վիրտուոզ կերպով շրջանցում են սուր անկյունները:
11-րդ տեղ՝ Այծեղջյուր
Սկանդալներից վախենում են, որովհետև շատ կարեկից են և միշտ վստահ են, որ սկանդալի հեղինակը պատրաստվում է ընդմիշտ խզել իրենց հետ բոլոր հարաբերությունները: Դա սարսափելի է: Մյուս կողմից՝ եթե սկանդալի հեղինակն Այծեղջյուրն է, պարզ է՝ նա մտադիր է խզել բոլոր հարաբերությունները ձեզ հետ:
10-րդ տեղ՝ Ջրհոս
Սկանդալներ չեն սիրում, կարողանում են վիրտուոզ ձևով կոպտել, իրենք երբեք սկանդալ չեն սկսում: Նրանք մարդկանց սիրում են, չեն ուզում նրանց վշտացնել:
9-րդ տեղ՝ Խեցգետին
Սիրում են ոչ թե սկանդալ սարքել, այլ խրատել: Իսկ եթե իրենց չեն ուզում լսել, այդ ժամանակ սկանդալ կլինի: Ուստի Խեցգետնի մտերիմներն աշխատում են նրան չնյարդայնացնել:
8-րդ տեղ՝ Ձուկ
Սկանդալաներ չեն սիրում, նույնիսկ վախենում են դրանցից. նախ՝ շուրջը բոլորը անմիջապես սարսափելի տգեղանում են, երկրորդ՝ սկանդալը պահանջում է գործողություններ այստեղ և հիմա, իսկ դա ծանր է Ձկների համար: Ձկները տաղանդավոր մանիպուլյատոր են, բայց բաց վեճի համար նրանց ռեսուրսները չեն բավարարում: Ուստի Ձկները հազվադեպ են սկանդալի բռնկվում: Նրանք պարզապես մտերիմներին հիստերիայի են հասցնում, իսկ իրենք բազմանշանակ լռում են:
7-րդ տեղ՝ Առյուծ
Առյուծները սկանդալ սարքել չեն ուզում, դա արքայական գործ չէ: Ուզում են, որ իրենց ենթարկվեն՝ ավելորդ հարցեր չտալով և առանց վիճելու: Նրանք փաստարկներ չեն լսում, միայն իրենց են լսում:
6-րդ տեղ՝ Երկվորյակ
Ավելի շուտ՝ չեն սիում սկանդալ սարքել: Ոչ որովհետև հրաշալի են, բարի, այլ որովհետև կյանքի փորձը հուշում է՝ մարդիկ տաօրինակ են: Մեկի հետ սկանդալ կանես, ինքնագնահատականը կցածրացնես, ամենացավոտ տեղերը կհիշեցնես, հրապարակավ կստորացնես, հետո քեզ հետ չի ցանականա շփվել:
5-րդ տեղ՝ Ցուլ
Սկանդալների սիրահարների հնգյակը բացում են Ցուլերը: Սկզբունքորեն սկանդալի գաղափարը չեն ընդունում, բայց լավ սկանդալ են բարձրացնում՝ զգացմունքով, բղավոցով, հիմարի գլխին ափսեներ նետելով: Բայց դա չարությամբ չեն անում. պարզապես Ցուլերն արագ են բռնկվում, իսկ շրջապատողները դա չեն նկատում, քանի որ Ցուլերը մինչև վերջ կարողանում են պահել անխռով տեսքը: Իսկ հետո մտահոգվում են, խիղճը տանջում է: Բայց ոչ բարձրաձայն:
4-րդ տեղ՝ Կույս
Առանց չարության են սկանդալ սարքում: Սկանդալի ժամանակ Կույսը հաճույք է ստանում: Միաժամանակ, գրեթե երբեք չեն նախաձեռնում սկանդալ:
3-րդ տեղ՝ Կարիճ
Վիրտուոզ սկանդալիստ են: Պիտանի սկանդալը նրանց ամենասիրելի խաղերից է: Սկանդալի ժամանակ նա շատ գեղեցիկ է:
2-րդ տեղ՝ Խոյ
Դյուրագրգիռ և իմպուլսիվ են, հետ են «պայթում»: Բայց դրա մեջ չարություն չկա, Խոյը սկանդալ է անում ոչ հաճույքի համար, այլ իր հետագա կյանքը կարգավորելու:
1-ին տեղ՝ Աղեղնավոր
Սկանդալ են սարքում ոչ հանուն մեծ նպատակի, այլ սեփական հաճույքի համար: Պատճառը կարևոր չէ, եթե այն չկա, միևնույն է, Աղեղնավորը սկանդալի պատճառ կգտնի: