Ավտովթար Արցախի պողոտայում


Ավտովթար Արցախի պողոտայում
Նոյեմբեր 29 14:58 2017

Նոյեմբերի 28-ին, ժամը 18:34-ին վերադարձի ճանապարհին Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում փրկարարները ՃՏՊ են նկատել:

Պարզվել է, որ բախվել են Toyota Corolla մակնիշի և ՎԱԶ-2106 մակնիշի (վարորդ՝ 1976 թ. ծնված Կ. Թ.) ավտոմեքենաները: ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1950 թ. ծնված Ս. Գ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան: