Արագածոտնի մարզում վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կա վիրավոր


Արագածոտնի մարզում վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կա վիրավոր
Նոյեմբեր 29 14:05 2017

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի դիմաց, Գյումրի քաղաքի բնակիչ, 32-ամյա Սմբատ Սարգսյանը իր վարած Opel մակիշի 34 DQ 409 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:  Ոստիկանությունը պարզում է ուղևորի ինքնությունը: