Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ


Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ
Նոյեմբեր 29 10:42 2017

Երեկ՝ նոյեմբերի 28-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» աշխտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ, 37-ամյա Անուշ Վարդանյանը, 62-ամյա Սվետլանա Վարդանյանը, 59-ամյա Շողիկ Վարդանյանը, հայտնում է shamshyan.com-ը:

Իսկ 05:30-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նույն ախտորոշմամբ նույն գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 9-ամյա Արմեն Վարդանյանն ու 8-ամյա Արարատ Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ նշված անձինք Այգեկ գյուղի իրենց տանը փայտե վառարանի ծխի արտահոսքից են թունավորվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները մեկ ընտանիքի անդամներ են: