Ողբերգական դեպք Արարատի մարզում. 61–ամյա «Բիլայն»-ի աշխատակիցը աշխատանքներ կատարելիս՝ բարձրությունից վայր է ընկել


Ողբերգական դեպք Արարատի մարզում. 61–ամյա «Բիլայն»-ի աշխատակիցը աշխատանքներ կատարելիս՝ բարձրությունից վայր է ընկել
Նոյեմբեր 28 14:48 2017

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, հիվնանդանոցում մահացել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Գևորգ Օհանյանը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նոյեմբերի 13-ի Մասիս քաղաքի 3-րդ փողոցում աշխատանքներ կատարելիս՝ սյան վրայից վայր է ընկել և անգիտակից վիճակում «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր Մասիս բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Օհանյանը ինտերնետ կապ անցկացնելիս է եղել և տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Մահացածը աշխատում է «Բիլայն» ընկերությանը պատկանող «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես կաբելագործ և, ըստ տեղեկությունների՝ նշված ընկերությունը անում է ամե ինչ, որպեսզի տեղեկացնեն, որ մահացածը իրենց աշխատակիցը չի եղել: