Երեւանյան տան բակում արկ է հայտնաբերվել


Երեւանյան տան բակում արկ է հայտնաբերվել
Նոյեմբեր 27 15:52 2017

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: