Երևանում «ձախ ձեռքի ջնջխված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 63–ամյա քաղաքացի. կան կասկածներ, որ տեղի է ունեցել պայթյուն


Երևանում «ձախ ձեռքի ջնջխված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 63–ամյա քաղաքացի. կան կասկածներ, որ տեղի է ունեցել պայթյուն
Նոյեմբեր 27 15:29 2017

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում հիվանդանոցից Ոստիկանության էրեբունու բաժին հայտնել են, որ «ձախ ձեռքի ջնջխված վերք» աշտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը՝ 63-ամյա Արամայիս Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Այվազովսկի 7 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն: 

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ վիրավորի տան բակում հնարավոր է, լինեն պայթուցիկ նյութեր, ինչի համար էլ դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության համապատասխան վարչություն, որպեսզի դեպքի վայր ժամանեն սակրավորները: Թե ինչ պայմաններում է Ա. Կարապետյանը ստացել վնասվածքներ՝ ճշտվում է: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում