Իջևանում վրացի վարորդը բեռնատարով բախվել է բաժանարար բետոնե հատվածին և կողաշրջվել. ճանապարհն անանցանելի է դարձել


Իջևանում վրացի վարորդը բեռնատարով բախվել է բաժանարար բետոնե հատվածին և կողաշրջվել. ճանապարհն անանցանելի է դարձել
Նոյեմբեր 27 10:57 2017

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Մամուկա Շալաշիձեն իր վարած MAN մակնիշի բետնատարով Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ կենտրոնական շուկայի հարևանությամբ, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով ՝ կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջման հետևանքով առաջացել է դիզվառելիքի արտահոսք, իսկ երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, ինչի առթիվ էլ ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ աշխատակիցները՝ Իջևանի Ոստիկանության բաժնի ծառայողների հետ: