Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վարորդը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև երկաթբետոնե սյանն ու շրջվել


Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վարորդը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև երկաթբետոնե սյանն ու շրջվել
Նոյեմբեր 27 13:28 2017

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակիչ, 23-ամյա Արթուր Էվոյանը Ստեփանավան–Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 35 NG 010 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, իսկ հետո՝ երկաթբետոնե սյանը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, բախման հետևանքով ավտոմեքենան շրջվել է, իսկ ուղևոր, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթի բնակիչ, 21-ամյա Սամվել Ռամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել: